1994

ՙԱրենիի գինու գործարան՚ ՓԲԸ-ն: հիմնադրվել է
1994թ-ին

1994թ-ին ՀՀ Վայոց Ձոր մարզի Արենի գյուղում Սիմոնյան ընտանիքի նախաձեռնությամբ հիմնադրվեց ՙԱրենիի գինու գործարան՚ ՓԲԸ-ն: Դնելով իր առջև պատմական Արենիում պապենական գինեգործական ավանդությունները շարունակելու և հարստացնելու նպատակը, գործարանը կարճ ժամանակահատվածում կարողացավ ընդլայնել արտադրության ծավալները` հանրությանը առաջարկելով բարձրորակ գինու տարբեր տեսակներ:
Ն երկայումս օգտագործվող հումքի գրեթե կեսը սեփական արտադրության խաղողն է, մնացածը գնվում է Արենի և հարակից գյուղերի այգեգործներից: Պտուղների թագուհի խաղողը երկար ճանապարհ է անցնում մինչև հայոց նահապետական գինու վերածվելը: Լավ գինի ստանալու համար կարևոր է հումքի բարձր որակը, իսկ լավորակ խաղող ստանալու հիմնական պայմաններից մեկը նրա ճիշտ մշակումն է, որը կատարվում է տարբեր փուլերով սկսած վաղ գարնանիցª մարտ-ապ­ րիլ ամիսներից մինչև սեպտեմբեր-հոկտեմբերի վերջ: Այգեկութը սկսվում է Արենիից սեպտեմբերի կեսերից, և ավարտվում է Խաչիկ (1600մ ծ.մ.) գյուղովª մինչև նոյեմբերի կեսերը: Վայոց Ձորում խաղողի այգիները չեն թաղվում (հողով չեն ծածկվում)
Ծ ովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա գտնվող Արենին /նախկինում Արփա/ խաղողի բնօրրաներից մեկն է: Այստեղ է աճում խաղողի հնագույն տեսակներից մեկըª Արենին: Պատահական չէ, որ հենց այս վայրումª Արենիի թռչունների քարանձավում հնագիտական հետազոտությունները հայտնաբերեցին խաղողի վերամշակման ամենահին հնձանը, որը շուրջ 6000 տարվա պատմություն ունի: Գինու արտադրության հնագույն օջախում գտնված կարասների մեծությունն ու քանակը, գինու ստացման տեխնոլոգիան, այգիների համար ոռոգման ցանցի առկայությունը խոսում են այն մասին, որ այս վայրում հազարամյակներ առաջ արդեն իսկ գինեգործության զարգացած մշակույթ կար: